News

Ինքնասպանությունը ելք չէ…

10.08.2012

Վերջերս համացանցում հայտնվեց երիտասարդ կինոռեժիսոր Վահե Յանի «Սուիցիդ» ֆիլմը: Եզակի ֆիլմերից հայ իրականության մեջ, որտեղ կոտրվում է փակ թեմայի կողպեքն, ու մեր առաջ կանգնում է մարդը՝ իր բոլոր թերություններով՝ պայքարի ու զիջումների վայրիվերումներով:

Այս ֆիլմն ինձ ստիպեց անդրադառնալ համաճարակի նման տարածվող այս խնդրին.

Ինքնասպանություն` սուիցիդ հասկացությունն առաջին անգամ նշել է Թոմաս Բրաունին 1642 թվին: Սուիցիդը հոգեբանական առումով գիտակցված կամիմպուլսիվ գործողություն է, որը հանգեցնում է մաhվան: Հոգեբանները ինքնասպանությունը համարում են կանխամտածված մահ, այսինքն` կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողություն: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2010-11թթ. տվյալների` տարեկան ինքնասպանություն է գործում մեկ միլիոն մարդ եւ մոտ տասը միլիոնը՝ փորձ կատարում: 2010 թվականին Հայաստանում գրանցվել են այսօրինակ մահերի 592 դեպքեր, որ մոտ 19 տոկոսով ավելի է 2009-ին հաշվված դեպքերից, 24 տոկոսով պակաս` 2011-ի դեպքերից: Հատկանշական է, որ տղամարդիկ ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան կանայք` 4-ը մեկի հարաբերությամբ: Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, մեր երկրում ինքնասպանության դիմած մարդկանց առաջին խումբը 30-65, երկրորդը` 18-28 տարեկան անձինք են: «Deutsche Welle» պարբերականը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` ընդգծելով, թե ՀՀ բնակիչներն ինքնակամ հրաժարվում են կյանքից` նախեւառաջ տնտեսական խնդիրների պատճառով: Ըստ պարբերականի` վերջին կես տարում 47 ինքնասպանություն է գրանցվել ՀՀ-ում, ինչը համարյա կրկնակի գերազանցում է 2011թ. նույն ժամանակահատվածի տվյալներին: «Deutche Welle»-ը նաեւ նշում է, թե զարմանալի չէ` Հայաստանի ինքնասպանությունների տնտեսական դրդապատճառների գործոնը. Հայաստանում գործազրկությունը 40 տոկոս է:

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանության կանխման միջազգային օրն է: Այս օրը հոգեբանները, սոցիոլոգներն ու հասարակությունը ևս մեկ անգամ խոսում են այս երևույթի մասին, երևույթ, որը տասնիններորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին համարվեց «դարի հիվանդություն», «համաճարակ»: Սակայն այս «հիվանդությունը» չի զիջել իր դիրքերը նաև 21-րդ դարում:

Ինչպե՞ս պայքարել այս չարիքի դեմ…լուծումները՝ ֆիլմում.

Դիլանյան Զար

blognews.am